Հայէկոնոմբանկը գործարկել է ուսանողական վարկ՝ շահավետ պայմաններով: Բանկում ընդգծել են, որ կարեւորում են կրթված երիտասարդների դերը պետության զարգացման եւ ապագայի կերտման գործընթացում:Վարկատեսակը հասանելի է յուրաքանչյուր ուսանողի համար: Ուսանողական վարկերից կարող են օգտվել պետական եւ պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները:«Հայէկոնոմբանկը նաեւ մասնակից է «Ուսանողական վարկերի» պետական նպատակային ծրագրին, որի շրջանակում պետությունը կատարում է ուսանողական վարկի սուբսիդավորում 2 եւ 3 տոկոսի չափով: 3 տոկոս սուբսիդավորում տրամադրվում է այն ուսանողներին, որոնք նախորդ ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն են ցուցաբերել»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3306