Հայաստանում «Սոլար հայդրոջին հոլդինգ»-ի հետ համագործակցության շրջանակում այլընտրանքային էներգիայի հիբրիդային աղբյուրների գիտաարտադրական կոնսորցիում կստեղծվի:Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, համապատասխան հուշագիրը ստորագրվել է Երեւանում` նախարար Սուրեն Կարայանի եւ «Սոլար հայդրոջին հոլդինգ» կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիլ Գիչունցի միջեւ։ «Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ հուշագրի կնքումը ամուր եւ կարեւոր քայլ է՝ աշխարհում այս շատ կարեւոր տեխնոլոգիան տարածելու համար։ Կարող ենք ամբողջ աշխարհին մաքուր էներգիա տալ, ինչի պահանջարկն այժմ շատ մեծ է։ Մենք՝ կազմակերպության հիմնադիրներս, հայ ենք ու ցանկանում ենք ինչ-որ կերպ մեր հայրենիքին երախտապարտ լինենք։ Բացի այդ, Հայաստանում ներդրում անելը ճիշտ է, քանի որ այստեղ չափազանց խելացի մարդիկ են աշխատում»,- ասել է Կիրիլ Գիչունցը:«Մեր նպատակն այս տեխնոլոգիայի իրականացմանն աջակցելն է եւ հնարավորություն ստեղծել, որ ներդրված տեխնոլոգիան արտադրություն սկսի Հայաստանում»,- նշել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։Կոնսորցիումը կառաջարկի ջերմոցային գազերից զերծ մաքուր էներգիայի լուծումներ, որոնք առավել մատչելի ու ճկուն են, քան այրվող վառելանյութերը: «Կազմակերպության առաջարկած տեխնոլոգիան գոյություն ունեցողներից զգալիորեն էժան է, էլեկտրականության ու վառելիքի ինքնարժեքը կրճատվում է առնվազն 50%-ով։ Սարքավորման փորձնական նմուշն արդեն հավաքված է»,- ասված է հաղորդագրությունում:Նախարարությունը կաջակցի կոնսորցիումի ձեւավորմանը, «Սոլար հայդրոջին հոլդինգ»-ն էլ կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ՝ խթանելու կոնսորցիումը այլ երկրներում եւ ապահովելու վերջինիս հաջողությունը: Tweet Դիտում՝ 3454