Հայաստանը 74-րդն է աշխարհում զբոսաշրջության մրցունակության ցուցանիշով

02.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 2 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանը զբոսաշրջության մրցունակության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 74-րդ տեղը` 124 երկրների մեջ:

ԱՊՀ երկրների թվում Հայաստանը գրավում է 3-րդ տեղը` զիջելով միայն Վրաստանին (66) եւ Ռուսաստանին (68): Ադրբեջանը զբաղեցրել է 75-րդ տեղը:

“2006-2007թ.թ. Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության զեկույցը” պատրաստվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: Զեկույցի պատրաստմանը, որպես ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն, մասնակցել է հայկական “Տնտեսություն եւ արժեքներ” հետազոտական կենտրոնը:

Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության զեկույցը հրատարակվում է առաջին անգամ: Այն ընդգրկուն վերլուծական ուսումնասիրություն է, որտեղ գնահատված են 124 երկրների զբոսաշրջության ոլորտի մրցունակությունը:

Ըստ զեկույցի, աշխարհի զբոսաշրջության ոլորտում ամենամրցունակ երկիրը Շվեյցարիան է, որին հետևում են Ավստրիան եւ Գերմանիան: Ամենա ոչ մրցունակ երկրներից են Չադը, Բուրունդին եւ Անգոլան:

Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության համաթիվը բաղկացած է 3 ենթահամաթվերից.

1. զբոսաշրջությունը կանոնակարգող դաշտ,
2. զբոսաշրջության բիզնես միջավայր և ենթակառուցվածքներ,
3. մարդկային, մշակութային եւ բնական ռեսուրսներ:

Հայաստանի դիրքի վրա հատկապես բացասաբար է ազդել զբոսաշրջության բիզնես միջավայրի եւ ենթակառուցվածքների ենթահամաթիվը, որով Հայաստանը գրավում է 96-րդ տեղը: Մինչդեռ ըստ զբոսաշրջությունը կանոկակարգող դաշտի և մարդկային, մշակույթային եւ բնական ռեսուրսների տեսանկյան, Հայաստանը գրավում է համեմատաբար բարձր 65-րդ եւ 62-րդ տեղերը համապատասխանաբար:

Հայաստանի մրցունակ առավելություններից հատկանշական են.
- սանիտարահիեգիենիկ պայմանները,
- զբոսաշրջիկների անվտանգությունը և ապահովությունը,
- զբոսաշրջության ոլորտի գնային մրցունակությունը,
- զբոսաշրջիկներին նկատմամբ վերաբերմունքը:

Իսկ զբոսաշրջության բնագավառի մրցունակության հիմնական թերությունները դիտվել են հետեւյալ գործոնների գծով.

- վիզային ռեժիմն այն երկների հետ, որոնց քաղաքացիներն ամենից շատ են
ճանապարհորդում (օր.` Գերմանիա, Իտալիա)
- շրջակա միջավայրի պաշտպանություն,
- ներքին տրասպորտային ենթակառուցվածք, օդային կապը այլ երկրների հետ,
- օդային ուղեւարափոխադրումների ենթակառուցվածք,
- երկկողմ օդային ծառայությունների վերաբերյալ համաձայնագրեր,
- մեքենաների վարձույթով զբաղվող օտարերկյա հայտնի ընկերությունների առկայություն,
- “Վիզա” պլաստիկ քարտեր սպասարկող բանկոմատների ենթակառուցվածք,
- հյուրանոցային սենյակների առկայություն,
- մասնագիտացված վերապատրաստման եւ հետազոտական ծառայությունների առկայություն եւ անձնակազմի վերապատրաստման տարածվածություն,
- բիզնեսի էկոհամակարգի նկատմամբ վերաբերմունք,
- ածխածնի երկօքսիդի արտանետումների ծավալ,
- մարկետինգի և բրենդինգի արդյունավետության մակարդակ,
- բիզնեսի կողմից ինտերնետի օգտագործում:

Հայաստանը գրավում է աշխարհում առաջին տեղը տարրական կրթության
ընդգրկվածության մակարդակով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9110
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW