Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել The Banker ամսագրին

27.01.2017 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Financial Times-ի The Banker ամսագրին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ, որոնք տրամադրել է կառավարության մամուլի ծառայությունը:

- Պարոն վարչապետ, ի՞նչ տնտեսական նախաձեռնություններ եւ ծրագրեր ունեք:

- Կան մի քանի հիմնական թեմաներ, որ ես կցանկանայի առանձնացնել:

Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային եւ արդար գործարար միջավայր: Մենք վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործական ներուժի եւ գործարար խորաթափանցության շնորհիվ տեղական բիզնեսն իրապես արագ աճ կարձանագրի:

Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ ուղարկենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն եւ կմտնեն հայաստանյան շուկա, իրենց համար հարմարավետ խաղի կանոններով:

Հաշվի առնելով մեր ներկա տնտեսական վիճակը, մենք պետք է խթանենք բիզնեսը գուցեեւ իշխանության համար ոչ ավանդական ճանապարհով: Մենք պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորում տրամադրեն տարբեր ոլորտներին, օրինակ՝ գյուղատնտեսությանը, ՓՄՁ-ներին եւ այլն:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, որտեղ մասնավոր եւ պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների ներգրավմամբ պետք է քննարկենք եւ մշակենք երկարաժամկետ ծրագրեր եւ բարեփոխումներ եւ, ի վերջո, որոշենք, թե որ ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի:

Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի բարենպաստ եւ հարմարավետ պայմաններ ստեղծենք ստեղծագործ եւ աշխատասեր անհատների համար եւ ուրվագծենք հորիզոններն այնպես, որ բոլորը լծվեն այդ ապագայի կառուցմանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը:



- Ի՞նչ առաջնահերթություններ կան, որոնց անդրադառնալու եք որպես վարչապետ:

- Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքն ենթադրում է, որ ամեն ինչ առաջնահերթ է: Տնտեսական աճ, սոցիալական խնդիրներ, առողջապահություն եւ կոռուպցիայի դեմ պայքար. դժվար է ասել, թե սրանցից որն է առաջնահերթ, իսկ որը՝ երկրորդական:

Թերեւս տարբերությունը վարչապետի եւ գործարարի գործողությունների եւ աշխատանքի միջեւ այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ սոսկ ամենակարեւոր հարցերի վրա կենտրոնանալու շռայլություն թույլ տալ: Իմ կարծիքն այն է, որ մեր առաջին հիմնական խնդիրն է կապ հաստատել հասարակության հետ այնպես, որ մեր հասարակությունը  հասկանա, հավատա եւ արձագանքի մեր կողմից ուղարկված ազդակներին: Խոսքը վերաբերում է ինչպես գործարար միջավայրին, այնպես էլ լայն հասարակությանը: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցն է եւ սատարում է այն ծրագրերին, որոնք  մենք առաջարկում ենք:

Դիտում՝ 3732
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW