Հայաստանը ցանկանում է Չինաստանի հետ օդային կապ հաստատել

26.01.2017 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ հայկական կողմը ցանկություն ունի օդային հաղորդակցություն հաստատել Չինաստանի հետ:

Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպմանը:

«Ես ուզում եմ, որ չինացի գործարարները Հայաստանում իրենց հարմարավետ զգան»,- ասել է վարչապետը:
 
Նրա խոսքով` կառավարությունը շահագրգռված է Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ եւ պատրաստ է օժանդակել Չինաստանի  գործարարներին Հայաստանի շուկայում գործունեություն ծավալելու հարցում:

Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել կոնկրետ ծրագրեր՝ նշելով, որ դրանք մանրամասն կքննարկվեն կառավարության կողմից:
 
Թիան Էրլունին էլ նշել է, որ չինական կողմը եւս կարեւորում է Հայաստանի հետ տնտեսական գործակցության խորացումը եւ նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Դիտում՝ 3728

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW