Յունիբանկն ավտոմատացրել է բիզնես վարկերի հաստատման գործընթացը

26.01.2017 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն ավտոմատացրել է փոքր բիզնեսին տրամադրվող անգրավ վարկերի հաստատման գործընթացը՝ ներդնելով Protobase Laboratories ընկերության մշակած CRM համակարգը:

Բանկում նշել են, որ CRM համակարգի շահագործումը կնպաստի հաճախորդների սպասարկման որակի եւ արդյունավետություն բարձրացմանը, կարագացնի բիզնես վարկերի տրամադրման գործընթացը եւ հնարավորություն կտա կրճատելու բանկի ծախսերը։

«Վարկային հայտերի ձեւավորման եւ վերլուծության գործընթացի ավտոմատացումը թույլ է տալիս հաճախորդի սպասարկումը կազմակերպել նվազագույն ժամկետներում եւ էապես տնտեսում է հաճախորդի ժամանակը»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկի մասնագետն այցելում է հաճախորդին իր իսկ գրասենյակում եւ տեղում, բանկի CRM համակարգի օգնությամբ, ձեւակերպում է հայտը, գնահատում է վարկառուի  բիզնեսն ու վարկունակությունը։ Վարկի վերաբերյալ բանկի որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է հենց բանկ դիմելու օրը:

«Վարկավորման համալիր գործընթացի ավտոմատացումն ու բիզնես վարկերի հայտերի մշակման համար վարկային կոնվեյերի ստեղծումը թույլ է տալիս Յունիբանկին առավելագույնս արդյունավետ կառուցել հաճախորդի պրոֆիլն ու գնահատել նրա  վարկունակությունը` բացառելով մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում ընդունելիս։ Արդյունքում, բանկը հաջողությամբ լուծում է որակյալ վարկերի բազայի ձեւավորման, վարկային հայտի ուսումնասիրման արագության եւ տրամադրված վարկերի քանակի ավելացման խնդիրը` միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը»,- նշել են բանկում:

«Անհատ ձեռներեցների եւ փոքր բիզնեսի վարկավորումը Յունիբանկի գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Բանկի համար շուկայում մրցունակության առանցքային գործոնը սպասարկման որակյալ եւ արդյունավետ գործընթացի իրականացումն է։ Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք համագործակցությունը Protobase Laboratories ընկերության հետ եւ ներդրեցինք նորարար լուծում, որը թույլ է տալիս օպտիմիզացնել աշխատանքը հաճախորդների հետ` առաջարկելով ավելի հարմար եւ արագ սպասարկում, միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը»,- ասել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նման մոտեցումն էապես բարձրացնում է բանկի նկատմամբ հաճախորդների լոյալությունը եւ թույլ է տալիս բանկին ակտիվ տեմպերով զարգացնել եւ ավելացնել փոքր բիզնեսի ֆինանսավորումը:

Յունիբանկը 2013-ից համագործակցում է Protobase Laboratories-ի հետ։ Համագործակցության շրջանակում բանկում հաջողությամբ ներդրվել է ProtoCRM համակարգը, որը մանրածախ վարկերի վարկային կոնվեյեր է։

Բանկում ընդգծել են, որ CRM համակարգի գործարկման շնորհիվ Յունիբանկում մանրածախ վարկերի հայտերի մշակումը տեւում է 1 րոպե։ 2016թ. բանկում մշակվել է սպառողական վարկերի շուրջ 325 000 հայտ, որից ավելի քան 60%–ը հաստատվել է։

Դիտում՝ 21205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW