ՀՀ-ն օդային կապ կհաստատի Կանադայի եւ Սինգապուրի հետ

26.01.2017 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանն օդային հաղորդակցություն կհաստատի Կանադայի եւ Սինգապուրի հետ:

Համապատասխան համաձայնագրերի կնքման առաջարկությունների նախագծերն այսօր արժանացել են ՀՀ կառավարության հաստատմանը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի փոխանցմամբ՝ Սինգապուրի եւ Կանադայի հետ նման համաձայնագրերի կնքումը բխում է «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքներից:

Ակնկալվում է, որ համաձայնագրերի կնքումը կնպաստի Սինգապուրի եւ Կանադայի հետ զբոսաշրջության եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Դիտում՝ 3116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW