ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ասել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը մեծ հարված է հասցրել երկրի տնտեսական բնականոն զարգացմանը` բացասաբար ազդելով գրեթե բոլոր ճյուղերի վրա:Այս մասին Բակո Սահակյանն ասել է ԼՂՀ կառավարության 2017թ. անդրանիկ նիստի ժամանակ: Նրա ընդգծել է, որ չնայած բոլոր բարդություններին` 2016թ. հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում եւ գրանցել ՀՆԱ-ի 9% աճ: Խոսելով ընթացիկ տարվա անելիքների մասին՝ ԼՂՀ ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը, պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները:«Այն ամենը, ինչ նախանշվել է եւ ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն եւ հետեւողական կերպով»,- ասել է Բակո Սահակյանը: Tweet Դիտում՝ 2784