ԱՄՀ-ն հայտարարել է Ադրբեջանի Ազգային բանկի կողմից բազային սղաճի կանխատեսումների վերանայման անհրաժեշտության մասին

01.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է Ադրբեջանի Ազգային բանկի` բազային սղաճի կանխատեսուների վերանայման անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդը, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի ԱՄՀ Դեպարտամենտի փոխտնօրեն Վիտալի Կրամարենկոն Ադրբեջան կատարած այցի արդյունքներով ասել է, որ “կառավարության եւ Ադրբեջանի Ազգային բանկի մոտ սղաճի աճի տեմպերի վերաբերյալ հստակ պատկերը կկազմավորվի հակասղաճային միջոցների իրագործումից հետո”:

“ԱԱԲ-ն ու կառավարությունը դեռեւս մտածում են. ինչպե՞ս իրագործել այդ միջոցները, որպեսզի թույլ չտալ սղաճի աճի տեմպերի արագացում: Կառավարությունը պետք է հսկի իրավիճակը, սակայն միանիշ սղաճի ապահովումը շատ դժվար կլինի”,- ասել է Կրամարենկոն:

“Մենք կարծում ենք, որ եթե Ադրբեջանի կառավարությունը միջոցներ չձեռնարկի բյուջեի ծախսերի աճի տեմպերի նվազեցման համար, ապա նրանք կհասնեն այնպիսի ծավալների, որ դժվար կլինի պահպանել բյուջեի կայունությունը”,- կարծում է ԱՄՀ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով, Ադրբեջանի կառավարությունը մտադիր է բյուջեի ծախսերի աճի տեմպերի նվազեցման գործընթացը սկսել 2008 թվակինին, իսկ ավելի ակտիվ այդ գործընթացն իրականացվելու է 2009-2010 թթ.: ԱՄՀ առաքելությունը կարծում է, որ միջոցները պետք է իրականացվեն այդ ժամկետներից ավելի շուտ:

Դիտում՝ 8594
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW