ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հունվարի 21-ին կառավարությունում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում քննարկվել է բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման հեռանկարը: Մասնավորապես, բիզնես ոլորտում առաջարկվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումների առաջարկների շրջանակում ներկայացվել է նաեւ գործարար շահերի պաշտպանի ինստիտուտի գաղափարը: Վարչապետը կարեւորել է բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման հեռանկարը եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:«Չափազանց կարեւորում ենք բիզնես միջավայրում հավասար, արդար եւ թափանցիկ դաշտի ձեւավորումը, այդ առումով, ներկայացված առաջարկները կարեւոր են մեզ համար»,- ընդգծել է վարչապետը:Խորհրդին ներկայացված առաջարկները վերաբերել են նաեւ բիզնես ոլորտի հետ գործունեություն ծավալող իրավազանց պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննությունների անցկացմանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը, թիրախային բիզնես ոլորտներում քաղաքականությունները մշակելիս հանրային ծառայողների գործունեության ուսումնասիրությունների իրականացմանը, հարկային ու մաքսային ոլորտների աշխատողների հայտարարագրերի ներկայացմանը եւ այլն: Banks.am-ը հիշեցնում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ վարչապետը կարեւորել էր բիզնես օմբուդսմենի ինստիտուտի կայացման գործում բանկի հետ համատեղ աշխատանքը: Tweet Դիտում՝ 3023