ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 20-ին հանդիպել է Հայաստանի դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս խնդիրները եւ մտահոգությունները, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու առնչությամբ։ Հանդիպմանը ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության տարածքում այս տարվա հունվարի 1-ից գործող դեղերի միասնական շուկայի ընձեռած հնարավորությունները եւ դեղ արտադրողների համար նախատեսվող գործընթացները, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:«Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել Կլինիկական փորձարկումների լաբորատորիայի հիմնման ուղղությամբ, ինչը էականորեն կհեշտացնի ոլորտի աշխատանքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ծագման հավաստագրերի, կեղծ դեղերի դեմ պայքարի եւ մաքսային խնդիրների հետ կապված հարցերը։ Սուրեն Կարայանը հորդորել է հանդիպման մասնակիցներին մաքսային մարմիններում խնդիրների առկայության դեպքում դիմել նախարարության օպերատիվ աշխատանքային խմբին։Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումների շարքը՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Tweet Դիտում՝ 3391