Իրանցի գործարարներին կներկայացվի մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը

20.01.2017 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին է ներկայացրել ՀՀ տարածքով Իրանից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ  մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը:

Նախարարի եւ դեսպանի՝ նախօրեին կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, որը ներկայացրել է փոխադրման այս ճանապարհի առավելությունները:

Մասնավորապես, ընդգծվել են մուլտիմոդալ փոխադրման ընթացքում բեռների անվտանգության եւ փոխադրման մատչելիության գործոնները: Նախարարը դեսպանին առաջարկել է իրանական բիզնես հանրությանը ներկայացնել այս հնարավորությունը եւ սերտացնել շփումները բեռնափոխադրումների ոլորտում:

Դեսպանն ասել է, որ անձամբ եղել է Երասխ կայարանում, ծանոթ է տերմինալի հնարավորություններին եւ պատրաստակամ է իրանցի գործարարներին ներկայացնել բեռնափոխադրման այս ճանապարհը` որպես բավական արդյունավետ մոդել:

Վահան Մարտիրոսյանն առաջարկել է երկու երկրների գործարարների մասնակցությամբ կազմակերպել համատեղ կլոր սեղան-հանդիպում եւ քննարկել բիզնես շփման ուղիները:

Դիտում՝ 3735

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW