Կենտրոնական բանկը “Շեն կոնցեռնի” պարտատոմսերը գնահատել է վստահելի` կնքելով ռեպո գործարք

27.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 27 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Շեն կոնցեռնը” հաջողությամբ տեղակայել է իր պարտատոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի Կենտրոնական բանկը “Շեն կոնցեռնի” պարտատոմսերը գնահատել է վստահելի` նրա հետ կնքելով ռեպո գործարք: Ռեպո գործարքի ծավալը կազմել է 18 558.5 հազար դրամ, 4.75 տոկոսադրույքով եւ 7 օր մարման ժամկետով:

Ինչպես այսօր հայտնել է“Շեն կոնցեռն” ՓԲԸ նախագահ Սամվել Բեգլարյանը, տեղակայված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 40 մլն դրամ, 9% եկամտաբերությամբ եւ 1 տարի մարման ժամկետով:

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Կենտրոնական բանկը 2 տարի առաջ սկսեց իրագործել հայկական ձեռնարկությունների բորսա հանելու ծրագիրը: Արդեն մի քանի ընկերություններ պատրաստակամություն են հայտնել տեղակայել իրենց պարտատոմսերը Հայկական ֆոնդային բորսայում:

Ընդհանուր առմամբ Կենտրոնական բանկը վարկանշել է 45 ձեռնարկություն: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընկերությունների մուտքը բորսա կբարձրացնի դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, կզարգացնի ֆինանսական շուկան, կխթանի գործունեության իրականացման թափանցիկությունը տնտեսության ռեալ հատվածի կողմից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7918
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW