Moody's. ԼՂ խնդրի սրացումը բացասաբար կազդի ԱՊՀ տնտեսության վրա
12.01.2017 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Moody's միջազգային վարկանշային գործակալությունը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումը կշարունակի բացասաբար անդրադառնալ ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման վրա:
Այս մասին ասված է կազմակերպության՝ նախօրեին հրապարակած զեկույցում:
«Աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում` Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների կիրառումը, Ուկրաինայի արեւելյան հատվածում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բռնկված ագրեսիան շարունակում են բացասաբար ազդել ԱՊՀ տարածաշրջանի տնտեսությունների վրա: Միայն Բելառուսն ու Ղազախստանն են, որ ներգրավված չեն ռազմական որեւէ կոնֆլիկտում եւ չունեն հարեւան երկրի հետ սահմանային վեճ»,- ասված է զեկույցում:
Գործակալությունը 2017թ. ԱՊՀ տարածաշրջանի համար վարկանիշի բացասական հեռանկար է կանխատեսել` պայմանավորված այս երկրներում տնտեսության դանդաղ վերականգնմամբ, արտաքին խոցելիություններով` արտահայտված արտարժութային պարտքերի բարձր մակարդակով եւ այն բանի հավանականությամբ, որ քաղաքական հիմնահարցերը կարող են հետաձգել երկրներում տնտեսության ակտիվացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումները:
Moody's-ը կանխատեսում է, որ տարածաշրջանում միջին տնտեսական աճը 2017-ին կկազմի 2%` 2018-ին հասնելով 3%-ի: Միաժամանակ, Ռուսաստանի տնտեսությունում երկու տարի անընդմեջ անկումից հետո այս տարի կանխատեսվում է համեստ աճ (1%):
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: