Կմշակվի էլեկտրամոբիլների անվճար կայանման մասին որոշման նախագիծ

10.01.2017 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցը:

Հիշեցնելով, որ Երեւանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել եւ ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ:

Դիտում՝ 13868

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW