Վերաբացվել է Հայէկոնոմբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը

09.01.2017 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր վերաբացվել է Հայէկոնոմբանկի նորացված «Կոմիտաս» մասնաճյուղը:

Բանկում նշել են, որ մասնաճյուղն այսուհետ գործելու է ք. Երեւան, Կոմիտաս 3, 47 տարածք հասցեում` նախկին ք. Երեւան, Կոմիտաս 3/6 հասցեի փոխարեն:

Հաճախորդները կարող են օգտվել մասնաճյուղի ծառայություններից երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ը:

«Մասնաճյուղը մատուցում է բանկային գործառնությունների ամբողջական փաթեթ` ստեղծելով հաճախորդների համար հարմարավետ եւ արդյունավետ սպասարկման պայմաններ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ մինչեւ փետրվարի 15-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող նոր հաճախորդների համար մասնաճյուղում գործելու են արտոնյալ պայմաններ հետեւյալ ծառայությունների համար`

- Բանկային հաշվի բացում եւ սպասարկում՝ անվճար,
- Բանկի կողմից թողարկված քարտերի տարեկան սպասարկում՝ 50% զեղչ (բացառությամբ ArCa Gold Paradox քարտատեսակի):

Դիտում՝ 8307
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW