Ամանորյա մաղթանքներ Սարիբեկ Սուքիասյանից

31.12.2016 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի հայրենակիցներ, աշխատակիցներ, գործընկերներ:

Պահպանելով դեռեւս նախորդ տարուց ժառանգած մարտահրավերները` 2016 թվականը Հայէկոնոմբանկի համար եւս անցավ արագ ու ճիշտ որոշումներ ակնկալող մոտեցմամբ հագեցած, ինչին, մեր համոզմամբ, կարողացանք ժամանակին ու արժանի արձագանքել եւ հիմքեր նախապատրաստել գալիք իրավիճակները նոր լուծումներով դիմավորելու համար:

Արդյունքում, բանկը 2016-ը ամփոփում է նոր ձեռքբերումներով` կապիտալի, փորձի ու գիտելիքների, կարեւորագույն ակտիվ հանդիսացող մարդկային ռեսուրսների եւ, իհարկե, նոր գործընկերների համալրմամբ:

Մաղթում եմ, որ 2017 թվականը լինի խաղաղության, հաղթանակների ու տնտեսական վերելքների տարի: Թող բոլորիս ընտանիքներում իշխի բարձր տրամադրությունն ու լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը:

Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սբ. Ծնունդը»:

Դիտում՝ 10721

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW