ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ սոցիալական ոլորտում պետք է բացառել կոռուպցիան:«Պետք է ստեղծենք համակարգեր, որտեղ կբացառվի կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել ծրագրերի հասցեականությունն ու դրանց արդյունավետությունը: Ոլորտը պետք է օգնության ձեռք մեկնի կարիքավորին, օգնի, որ ոտքի կանգնեն՝ միաժամանակ չստեղծելով չաշխատելու խթաններ»,- ասել է վարչապետը:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարելով 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ոլորտում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ կառավարության ղեկավարը նշել է.«Հիմքում պետք է դնել հետեւյալ սկզբունքային մոտեցումները. տարանջատել դիմումը քննելու ու որոշում կայացնելու գործառութները՝ բացառելով քաղաքացիների անմիջական շփումը որոշում կայացնողների հետ, ձեւավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին, վերանայել հաշմանդամության սահմանման գործող չափորոշիչները»: Վարչապետն ակնկալում է նաեւ առաջարկություններ նոր անձնակազմ ձեւավորելու, ինչպես նաեւ նրանց որակավորումը ապահովող պահանջների, թվաքականի եւ վարձատրության մեխանիզմների վերաբերյալ: Tweet Դիտում՝ 3735