ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ն լուծարելու վերաբերյալ որոշման նախագիծը:ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի փոխանցմամբˋ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման շրջանակներում կառավարությունը որոշել է լուծարել «Հայգազարդ» ՓԲԸ-ն, ինչը պայմանավորված է ընկերության հետագա գործունեության աննպատակահարմարությամբ եւ համակարգի ընկերությունների ֆինանսական միջոցների արտահոսքը կանխելու նպատակով:Կառավարության եզրակացության մեջ ասված է, որ «Հայգազարդ» ընկերության ստեղծման հիմնական նպատակն է եղել` կազմակերպել գազի նախկին համակարգի ընկերություններից փոխանցված դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի սպասարկումը, առեւտրա-միջնորդական գործառնությունների իրականացումը, կապված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ռուսական կողմին հանձնված գույքի դիմաց ստացվող բնական գազի ներկրման եւ իրացման հետ: Tweet Դիտում՝ 4052