Անելիք Բանկը կվերանայի իր ավանդական, պահպանողական մոտեցումները` հաճախորդների շրջանում թիրախավորելով առավել պրոգրեսիվ եւ երիտասարդ հատվածը:Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում ասել է բանկի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը:Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծառայությունների ցանկը` ներդրումներ անելով հեռահար սպասարկման եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:Վարդան Դիլանյանի խոսքով` Անելիք Բանկն աճի լավ նախադրյալներ ունի եւ կարող է դառնալ հայաստանյան բանկային համակարգի առաջատարներից:Խոսելով բանկի կանոնադրական կապիտալի համալրման մասին, նա նշել է, որ «այս ներդրումը թույլ կտա Անելիք Բանկին վստահորեն առաջ շարժվել, քանի որ լիարժեք բավարարված են կապիտալի վերաբերյալ ԿԲ-ի բոլոր պահանջները»:«Ես սփյուռքի ներկայացուցիչ եմ, ով որոշել է ներդրում անել իր պատմական հայրենիքում: Մոտ 22 մլրդ դրամի լուրջ ներդրումն արտացոլում է իմ համոզմունքն այն մասին, որ Հայաստանում կա առողջ բանկային համակարգ եւ առկա են աճի լավ հեռանկարներ`շահավետ ինչպես հաճախորդների, այնպես էլ բանկի բաժնետերերի եւ երկրի համար»,- ընդգծել է նա: Վարդան Դիլանյանը նշել է, որ բանկի առաջիկա նպատակներից է ակտիվորեն ներգրավվել սփյուռքից դեպի Հայաստան դրամական հոսքերի եւ գործարար կապերի սպասարկման ոլորտում:Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն էլ ասել է, որ բանկն այս եռամսյակ արձանագրել է գոհացուցիչ ֆինանսական ցուցանիշներ:«Նոր բաժնետիրոջ կապերի շնորհիվ կարողացանք ներգրավվել նոր գործարքներում, այդ թվում` անդրազգային, ինչպես նաեւ ստանալ ֆինանսական ռեսուրսներ տարբեր կառույցներից` դրանց հաշվին ավելացնելով մեր վարկային պորտֆելը», - նշել է նա: Tweet Դիտում՝ 22855