Վարչապետը խոսել է հատուկ հիմնադրամների ստեղծման մասին
20.12.2016 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ կառավարության առաջնային խնդիրը ազատ, մրցունակ եւ բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն է:
Այս մասին վարչապետն ասել է The Financial Times-ի fDi Intelligence պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
«Հաշվի առնելով ներկայիս տնտեսական իրադրությունը` կխթանենք բիզնեսը կառավարության համար ոչ ավանդական եղանակով : Պատրաստվում ենք ստեղծել հատուկ հիմնադրամներ, որոնք կֆինանսավորեն տնտեսության տարբեր ճյուղեր, այդ թվում` գյուղատնտեսությունը, ՏՏ եւ ՓՄՁ ոլորտները»,- ասել է նա:
Կարեն Կարապետյանի խոսքով` օտարերկրյա ներդրումները ծայրահեղ կարեւորություն ունեն Հայաստանի համար` ոչ միայն տնտեսական աճին նպաստելու եւ նորանոր ներդրումներ ներգրավելու, այլեւ իրենց հետ կառավարման նոր մշակույթ բերելու եւ երկրի բաց լինելը ցուցադրելու տեսանկյունից:
Օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ըստ վարչապետի, բազմարկչի դեր կխաղա նաեւ այլ ոլորտների, այդ թվում` զբոսաշրջության զարգացման համար:
Անդրադառնալով տնտեսության առանձին հատվածների մասնավորեցման հնարավորությանը` վարչապետը բարձրաձայնել է պետականի նկատմամբ մասնավորի իր նախապատվության մասին`հավելելով, որ Հայաստանում պետական սեփականությունն ընդհանուրի մեջ արդեն իսկ չնչին մասնաբաժին ունի:
«Իմ համոզմամբ` մասնավոր կառավարումը միշտ էլ ավելի լավն է, քան պետականը. այն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնում արդյունավետությունը: Այն ամենը, ինչն ունի բիզնես տրամաբանություն` բացառությամբ սպեցիֆիկ ոլորտների (անվտանգություն, պաշտպանություն եւ այլն), պետք է փոխանցվի մասնավորին` սեփականաշնորհման կամ հավատարմագրային կառավարման միջոցով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: