Gallup International Association միջազգային հետազոտական կենտրոնի hայաստանյան ներկայացուցչությունն ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքներով երկրում լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը։ Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2016թ. նոյեմբերին անցկացվել է հարցում՝ տարբեր տարիքային խմբերի 1104 քաղաքացիների շրջանում՝ Հայաստանի ամբողջ տարածքից: Հարցումն իրականացվել է պատահականության սկզբունքով, իսկ որպես հարցման մեթոդիկա ընտրվել է face to face հարցազրույցը: Gallup International Association ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հանձնել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Յուրի Գուսեւին «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը:«ՎՏԲ-Հայաստան Բանկը երրորդ տարին անընդմեջ ստանում է լավագույնի կոչումը՝ Gallup International Association հարցման արդյունքներով: Յուրաքանչյուր կազմակերպության համար գործունեության լավագույն գնահատական է հանդիսանում բնակչության ճանաչումը, հաճախորդների ու գործընկերների վստահությունը: Այն, որ մենք կայուն կերպով պահպանում ենք առաջատարի դիրքը, վկայում է մեր բանկի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Առջեւում մենք ունենք հետաքրքիր հեռանկարներ եւ գլոբալ ծրագրեր: Վստահ ենք, որ հետագայում էլ մենք կշարունակենք արդարացնել հաճախորդների ակնկալիքները»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:«Ուրախությամբ հանձնում եմ «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկին, որը շուկայում զբաղեցնում է բարձր դիրք եւ վայելում է գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներին եւ ղեկավարությանը՝ իրենց գործունեությանն արժանի գնահատականի կապակցությամբ, եւ մաղթում նորանոր ձեռքբերումներ»,-նշել է Gallup International Association hայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Tweet Դիտում՝ 14246