«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը սկսել է համագործակցել «Թել-Սել» ընկերության հետ՝ իր հաճախորդներին ընձեռելով հնարավորություն կատարելու վճարումներ «Թել-Սել»-ի շուրջ 1500 տերմինալներով եւ 15 մասնաճյուղերում:«Մենք մշտապես կարեւորում ենք հաճախորդների կարիքների բացահայտման եւ բավարարման մեխանիզմների կատարելագործումը՝ առաջարկելով մեր հաճախորդներին նոր լուծումներ, որոնք էլ ավելի հասանելի եւ հարմարավետ են դարձնում մեր ծառայություններից օգտվելը»,- ասված է հաղորդագրությունում:«Կամուրջ» ՈՒՎԿ-ում ընդգծել են, որ միանալով «Թել-Սել»-ի վճարային համակարգին՝ կազմակերպության հաճախորդները լիարժեք հնարավորություն ունեն իրականացնել վարկի մարումներ՝ շաբաթը 7 օր եւ օրվա ցանկացած ժամի: Tweet Դիտում՝ 14441