ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու եւ այդ ծրագրի իրավադրույթները հաստատող որոշման նախագծերին:ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբˋ հիմնադրամի ստեղծումը բխում է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրից:Նախագծի նպատակն է հիմքեր պատրաստել Հայաստանում ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) գործընթացն իրականացնելու համար:«Ծրագրի էությունն այն է, որ մի երկրի կազմակերպությանը հնարավորություն է տրվում տեղափոխվել այլ պետություն՝ շարունակելով իր գործունեությունը», - ասել է Սուրեն Կարայանը: Նա ասել է, որ հիմնադրամը նպաստելու է երկրի ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավմանը` արտասահմանյան ֆինանսական միջոցներ ներգրավելու ճանապարհով: Tweet Դիտում՝ 18513