«Հայփոստ»-ի ու ԱՔՌԱ-ի համատեղ ծառայությունը հասանելի է նաեւ մարզերում

08.12.2016 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է «Հայփոստ» ընկերության եւ ԱՔՌԱ վարկային բյուրոյի համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատվիրել եւ ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) «Հայփոստ»-ի բաժանմունքների միջոցով:

Ինչպես նշել են «Հայփոստ»-ում, մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը  վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակում եւ «Հայփոստ»-ի Երեւանի փոստային բաժանմունքներում:

«Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի եւ «Հայփոստ»-ի համագործակցության շնորհիվ հաճախորդները, խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ»-ի մոտակա փոստային բաժանմունքում»,- նշված է հաղորդագրությունում:

Ընկերությունում տեղեկացրել են, որ հաճախորդները վարկային զեկույցը կարող են պատվիրել «Հայփոստ»-ի ցանկացած բաժանմունքում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթերն ու դրանց պատճենները եւ լրացնելով համապատասխան դիմումը:

Դիտում՝ 4228
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW