«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը դեկտեմբերի 3-ին տոնում է հիմնադրման 20-ամյակը:«Հանդիսանալով ՀՀ ապահովագրական շուկայում ամենաերկար ապահովագրական գործունեություն իրականացնող ընկերությունը՝ շուկայի առաջխաղացմանը զուգընթաց «Նաիրի Ինշուրանս»-ը կայուն զարգացել եւ կատարելագործվել է, բարձրացրել մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնել հաճախորդների եւ գործընկերների քանակը: Ընկերությունն իր 20-ամյա գործունեության ընթացքում պահպանել եւ ամրապնդել է հաճախորդների վստահությունը, ձեռք բերել բարձր հեղինակություն եւ գործարար համբավ՝ հավատարիմ մնալով «Դժվար պահին Ձեր կողքին» կարգախոսին»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:Կազմակերպությունում հիշեցրել են, որ այս տարի իրենց շնորհվել են «ISO9001:2015 Որակի կառավարման համակարգ» եւ «ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրերը:Նաիրի Ինշուրանսի ծառայություններից այսօր օգտվում է ավելի քան 105 հազ. ֆիզիկական եւ իրավաբանական անձ, իսկ գործընկերների թիվն անցնում է 1800-ը: Վերջին 5 տարիների ընթացքում ընկերությունը տրամադրել է շուրջ 10,4 մլրդ դրամ ապահովագրական հատուցում: Tweet Դիտում՝ 12131