Ամանորյա տոներին ընդառաջ՝ հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի 24 մասնաճյուղեր կանցնեն վեցօրյա աշխատանքային գրաֆիկի: Բանկում նշել են, որ 2016թ. դեկտեմբերին բանկի 12 երեւանյան եւ 12 մարզային մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն նաեւ շաբաթ օրերին` ժամը 09:30-ից մինչեւ 16:30-ը: Մասնավորապես, հաճախորդները շաբաթ օրերին կարող են ստանալ սպառողական վարկեր, իրականացնել Յունիստրիմ եւ IntelExpress դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխարկում, կոմունալ վճարումներ: «Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակում Յունիբանկը մշտապես բարձրացնում է բանկային ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը բնակչության համար, եւ մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում հաճախորդների սպասումներից ելնելով: Լինելով սպառողական վարկավորման առաջատար բանկերից մեկը եւ հաշվի առնելով դեկտեմբերին բանկի ծառայությունների նկատմամբ բնակչության պահանջարկի մեծացումը՝ Յունիբանկը որոշում ընդունեց շաբաթ օրերը մի շարք մասնաճյուղերի համար հայտարարել աշխատանքային, որպեսզի ապահովենք ավելի արագ եւ որակյալ սպասարկում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին այցելել բանկի մասնաճյուղեր եւ օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամանակահատվածում»,- ասված է հաղորդագրությունում: Շաբաթ օրերին սպասարկում կիրականացնեն հետեւյալ մասնաճյուղերը` «Կոմիտաս», «Մալաթիա», «Ամիրյան», «Զեյթուն», «Նոր Նորք», «Հաղթանակ», «Ավան», «Աջափնյակ», «Դավիթ Բեկ», «Օպերա», «Դավիթաշեն», «Էրեբունի», «Վանաձոր», «Գյումրի», «Կապան», «Սեւան», «Եղեգնաձոր», «Էջմիածին», «Մարտունի», «Արմավիր», «Արտաշատ», «Աշտարակ», «Հրազդան Կենտրոն» եւ «Աբովյան»: Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Tweet Դիտում՝ 6982