2006 թվականի վերջին Հայաստանի բանկերում գործում էր 898 հազար բանկային հաշիվ

20.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերում հաճախորդների թիվը կազմել է 761052:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, նրանցից 39800-ը իրաբանական անձինք են, 721252-ը` ֆիզիկական:

2006թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի բանկերում գործել է 898197 բանկային հաշիվ:

Այդ ժամկետում բանկերում ավանդների մնացորդը կազմել է 121921 մլն դրամ` աճելով 2006 թ. նոյեմբերի հետ համեմատ 10.3%-ով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7522

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW