«Տավուշ տեքստիլ»-ը մտադիր է ընդլայնել արտադրությունը

30.11.2016 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նախօրեին «Տավուշ տեքստիլ»-ի սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ քննարկել է ընկերության խնդիրներն ու հեռանկարները:
 
Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, ընկերության սեփականատերը պատրաստակամություն է հայտնել ձեռնամուխ լինելու նոր ծրագրերի, ընդայնելու արտադրությունը, բացելու նոր արտադրամասեր:

Նա շեշտել է, որ շահութահարկից ազատումը հեշտացրել է ոլորտի աշխատանքն ինչպես ֆինանսական, այնպես էլ բյուրոկրատական առումով:
 
Սուրեն Կարայանն էլ նշել է, որ պատրաստ է անել առավելագույնը` աջակցելու տավուշցի գործարարներին իր լիազորությունների շրջանակներում:
 

Դիտում՝ 3045

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW