ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ասել է, որ 2016թ. կարձանագրվի ուղեւորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը:Այս մասին Սերգեյ Ավետիսյանն ասել է վարչապետի հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում՝ ներկայացնելով կատարված աշխատանքները:Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի խոսքով՝ 2 մլն-ը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում:Սերգեյ Ավետիսյանն ընդգծել է, որ նման արդյունք չի արձանագրվել 1991-92 թվականներից ի վեր: Նշվել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ:Քաղավիացիայի վարչության պետը հիշեցրել է նաեւ, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը: Tweet Դիտում՝ 2481