ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ տնտսական ներուժ ստեղծելը գին ուներ, ինչի արդյունքն արտաքին պարտքի ծավալի մեծացումն է:«Վերցրած արտաքին պարտքը ծառայել է իր հիմնական նպատակին՝ տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին, իսկ դրա մի մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ ավտոճանապարհն ու երկրի անվտանգությունը»,- ասել է նախագահը:Նա նշել է, որ ավելացված արտաքին պարտքը չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա:«Գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային, քանի որ հասել ենք այն կետին, որտեղ, ընդունելով պահպանողական եւ սահմանափակ բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունն ու մեծացնել արտահանումը: Այլեւս անցյալ է դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:Անդրադառնալով ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքարի գործիքներին՝ նախագահը նշել է, որ այս առումով մեր երկիրը հետխորհրդային երկրների թվում դարձել է լավագուններից մեկը՝ տալով տնտեսությունն ընդլայնող դրամավարկային քաղաքականությանը լուրջ իմպուլս.«Հերթը տնտեսվարողինն ու գործարարի պրպտող մտքինն է, որի արդյունքին արդեն իսկ ականատես ենք»,- ասել է նախագահն ու վստահություն հայտնել, որ դրանք բազմապատկվելու են: Tweet Դիտում՝ 1715