«Հեռուստամարաթոն 2016»-ն արձանագրել է $15,4 մլն արդյունք

25.11.2016 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» խորագրով 19-րդ հեռուստամարաթոնն արձանագրել է $15 428 777 արդյունք:

Այս մասին հաղորդում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:

Հավաքագրված գումարն ուղղվելու է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Շարունակվելու են նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:

Աջակցություն կտրամադրվի նաեւ Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերին:

«Հեռուստամարաթոն 2015»-ին հավաքագրվել էր շուրջ $10,3 մլն:

Դիտում՝ 3646

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW