Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրին այսօր ասել է, որ բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը` բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերում:Այս մասին Յան Վապավուրին ասել է Երեւանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ` հաջողություն մաղթելով նոր կառավարությանն իր «հավակնոտ բարեփոխումների օրակարգը» կյանքի կոչելու գործում:Կարեն Կարապետյանը կարեւորել է տարբեր ոլորտներում ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռեւս ընթացքի մեջ գտնվող նախագծերը, այդ թվում` Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման, Երեւանի մետրոպոլիտենի, Երեւանի ջրամատակարարման ցանցի վերականգնման եւ կոշտ թափոնների կառավարման ծրագրերը:Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԵՆԲ-ից ստացված տեխնիկական աջակցությունն էապես բարձրացնում է տրամադրվող վարկերի նպատակայնությունն ու արդյունավետությունը: Վարչապետը կառավարության անունից խոստացել է ավելի բծախնդիր մոտեցում ցուցաբերել վարկային միջոցների ծախսման ուղղությամբ՝ հաշվի առնելով դրանց նպատակն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը: Այդ առումով Կարեն Կարապետյանը կարեւորել է ՀՀ Կենտրոնական բանկի եւ ԵՆԲ-ի միջեւ ստորագրվելիք ՓՄՁ ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանագիրը՝ €50 մլն արժողությամբ: Վարչապետը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է զարգացնել փոխգործակցությունը, եւ որպես հնարավոր համագործակցության ուղղություններ՝ առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստվում է այս բնագավառների զարգացման ուղղությամբ ներկայացնել նոր ռազմավարություններ: Tweet Դիտում՝ 3329