ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին:Գյուղատնտեսության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար` տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունն արդեն որպես գյուղատնտեսության նախարարի խորհրդական: Նախարարը նշել է, որ Իշխան Կարապետյանը պատրաստված եւ պրոֆեսիոնալ մասնագետ է, քաջատեղյակ է ոլորտին:«Այսօր ունենք խնդիրներ անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտում, նաեւ պետք է ապահովել առավելագույնս խիստ վերահսկողություն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում: Ձեր ամենօրյա աշխատանքը մշտապես հանրության ուշադրության եւ քննադատության առանցքում է, եւ ես լիահույս եմ, որ նոր ղեկավարի հետ համատեղ, կշարունակեք ստեղծված հիմքերի վրա բարելավել եւ զարգացնել ծառայության աշխատանքների որակը` հասնելով առավել տպավորիչ արդյունքների եւ նոր հաջողությունների»,- ասել է Իգնատի Առաքելյանը: Իշխան Կարապետյանը հավաստիացրել է, որ «ամբողջ թիմը կներդնի առավելագույն ջանքերը` առկա խնդիրների արդյունավետ լուծման եւ համակարգի հետագա զարգացման ու կատարելագործման համար»: Tweet Դիտում՝ 4228