ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումների իրականացումը լինելու է թափանցիկության բարձրագույն ստանդարտներով, որպեսզի հասարակության մոտ ապահովեն վստահությունը համակարգի նկատմամբ: «Յուրաքանչյուր քաղաքացի կարողանալու է առցանց տեսնել, թե որքան գումար հավաքվեց, որքան եկամուտ ապահովվեց եւ որ զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը ստացավ հատուցում»,- ասված է հաղորդագրությունում:Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազ 5 տարի ԿԲ-ն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցներն ու իրականացնելու է ադմինիստրատիվ գործառույթները: «Դա ապահովելու է, որ հավաքված գումարներն ամբողջությամբ փոխանցվեն զոհված եւ վիրավորված զինվորների ընտանիքներին: Հիմնադրամի միջոցների կառավարման արդյունքում ստացված տոկոսները իրականում հնարավորություն են տալու զգալի չափով ավելի շատ հատուցում կատարել, քան փաստացի հավաքվելու է: Հիմնադրամին նվիրաբերություն կատարելը դառնալու է չափազանց դյուրին, եւ օգտագործվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն միջոցները (այժմ աշխատանքներ են իրականանում համակարգի ծրագրավորման ուղղությամբ)»,- նշել են ԿԲ-ում:Banks.am-ը հիշեցնում է, որ հիմնադրամին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է 1000 դրամ: Հիմնադրամը հավաքագրելու է նաեւ կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները կատարելու նպատակով: Tweet Դիտում՝ 3819