Ծննդյան եւ մահվան վկայականները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով

10.11.2016 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարությունն այսօր փոփոխություններ է կատարել նախկինում ընդունված երկու որոշումներում, որոնցով  կպարզեցվի ծննդի եւ մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու գործընթացը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբˋ այս վկայականների տրամադրումը նախատեսվում է կատարել էլեկտրոնային եղանակով:

«Այսպես, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններին հնարավորություն կընձեռվի ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդի եւ մահվան մասին բժշկական վկայականները՝ շրջանցելով մի շարք անհարկի գործառույթների կատարումը, ինչն առաջնահերթ բխում է դիմող անձանց շահերից։

Մասնավորապեսˋ  վերոնշյալ համակարգի կիրառումը հնարավորություն կտա ծննդի եւ մահվան պետական գրանցումներն իրականացնել առանց ծննդի եւ մահվան մասին բժշկական վկայականները թղթային կրիչով ներկայացնելու, ինչը ժամանակի ու միջոցների զգալի խնայողության երաշխիք է քաղաքացիների համար»,- ասել է նախարարը:

Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ծնունդ կամ մահ գրանցելու համար դիմողը ՔԿԱԳ տարածքային մարմին պետք է ներկայացնի միայն բժշկական վկայականի ծածկագիրը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը։

Դիտում՝ 3688
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW