Հայ-լեհական ապրանքաշրջանառությունը կարելի է եռապատկել, ասել է դեսպանը

09.11.2016 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին այսօր հույս է հայտնել, որ տարեվերջին կստորագրվի եւ կվավերացվի Հայաստան-Եվրոպական Միություն շրջանակային համաձայնագիրը:

«Գործարարներն անհամբերությամբ են սպասում այդ փաստաթղթի ստորագրմանը, որը կարգավորելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացքը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է լեհ դեսպանը:

Անդրադառնալով հայ-լեհական առեւտրատնտեսական համագործակցությանը՝ Եժի Մարեկ Նովակովսկին նշել է, որ չնայած վերջին տարիներին որոշակի աճ գրանցվել է այս ուղղությամբ, սակայն ցուցանիշները «գոհացուցիչ չեն»:

«Հայաստանի եւ Լեհաստանի ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է $60-80 մլն, որը կարելի է եռապատկել»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ այս նպատակին հասնելու համար երկու անհրաժեշտ նախապայման կա:
 
«Առաջինը հոգեբանական է: Այսինքն՝ լեհ գործարարները պետք է տեսնեն, որ Հայաստանում ներդրումներ կատարելը եկամտաբեր է: Երկրորդ գործոնն անմիջական առնչություն ունի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ»,- ասել է Եժի Մարեկ Նովակովսկին:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ Մեդիամաքսի հարցազրույցը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 3926
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW