ՀՀ պարենային շուկայում հոկտեմբերին գրանցվել է գնաճ

07.11.2016 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հոկտեմբերին Հայաստանի պարենային ապրանքների շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0,6% գնաճ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբերին արձանագրված պարենային ապրանքների գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձկնամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացումը:

Այսպես, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 3,7% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 6,2% գնաճ:

Շաքարավազը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 12,9%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,9%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հոկտեմբերի համեմատ աճել է 14,1%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0,9%-ով:

Ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3,6% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0,7% գնաճ:

Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 2% գնանկում, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,7% գնաճ:

Մրգի ապրանքախմբում գները 2015թ. հոկտեմբերի համեմատ աճել են 9,4%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ` 0,2%-ով:

Մսամթերքը անցած տարվա հոկտեմբերի համեմատ էժանացել է 2,9%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ` թանկացել 0,2%-ով:

2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի՝ 0,2%, այլ մթերքի՝ 0,2%, ոգելից խմիչքի եւ ծխախոտի՝ 0,9% գնաճ:

Հրուշակեղենի, հացամթերքի եւ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0,1-1,1% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների ՀՀ շուկայում հոկտեմբերին գրանցվել է 1,1% գնաճ, իսկ ծառայությունների սակագները մեկ ամսում գրեթե չեն փոփոխվել:

Նախորդ ամսվա համեմատ բենզինն ու դիզելային վառելիքն էժանացել են համապատասխանաբար 3,2% եւ 1,7%:
Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ աճել են 0,5%-ով, իսկ 2015թ. հոկտեմբերի նկատմամբ՝ նվազել 0,1%-ով:

Դիտում՝ 3253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW