Հայբիզնեսբանկն աջակցել է Խնայողությունների օրվան նվիրված մրցույթին

03.11.2016 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բանկերի միությունը եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ հոկտեմբերի 31-ին Հայաստանի բանկերի միությունում կազմակերպել էին կլոր սեղան հանդիպում, որին մասնակցել է նաեւ Հայբիզնեսբանկը:

Բանկում նշել են, որ հանդիպմանն ամփոփվել են «Խնայում ենք բանկի միջոցով» եւ «Ավանդը խնայողության ապահով տեսակ է» թեմաներով ինֆոգրաֆիկ հեղինակային աշխատանքների մրցույթի արդյունքները, եւ հայտարարվել են լավագույն չորս աշխատանքների հեղինակների անունները՝ Անի Գինովյան, Մերի Ծառուկյան, Աննա Գասպարյան եւ Լուսինե Բաղդասարյան:

Հայբիզնեսբանկի աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը խրախուսական մրցանակը` բանկի սեփական միջոցների հաշվին 50 000 դրամ գումարով ժամկետային ավանդի ներդրման հավաստագիրը հանձնել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի Ֆինանսների կառավարում ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Գինովյանին՝ «Խնայում ենք բանկի միջոցով» թեմայով ինֆոգրաֆիկ հեղինակային աշխատանքի համար:

Հանդիպման շրջանակում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը ներկայացրել է ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց ավանդների ամփոփ ցուցանիշները:

Դիտում՝ 8944
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW