«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է գազի գնի վերանայման հիմնավորումները

02.11.2016 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ ներկայացնելու հիմնական նպատակներն ու գործոնները:

Ինչպես նշված է ընկերության կայքում, որոշումը կայացվել է` նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման եւ սպառման ծավալների աճի համար, ինչպես նաեւ խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:

Ընկերությունը նաեւ հաշվի է առել հետեւյալ գլխավոր գործոնները՝

1. Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցում:

«Հայաստանին մատակարարվող բնական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է տարեվերջին եւ ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի միջեւ պետք է կնքվի նոր պայմանագիր: Հաշվի առնելով դա՝ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ի, «Գազպրոմ էքսպորտ»-ի եւ վրացական կողմի հետ նախաձեռնել է բանակցություններ՝ բնական գազի տարանցման գնի հնարավոր նվազեցման նպատակով»,- նշել են «Գազպրոմ Արմենիա»-ում:

2. Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ:

3. «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացում՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանն ու ներդրումային ծրագրերի վերանայմանը:

4. «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման եւ աճի միտումների խթանման նպատակով:

Banks.am-ի խնդրանքով գազի գնի իջեցման որոշմանն այսօր արձագանքել էր ՀՀ Ջերմատնային ասոցիացիան՝ այս քայլը գնահատելով «դրական»:

Դիտում՝ 2948
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW