Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնն այսօր իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստան-Եվրոպական Միություն կապերի ընդլայնման գործում եւ ընդգծել, որ Եվրոպայի դռները լայնորեն բաց են ՀՀ-ի հետ համագործակցության հետագա զարգացման համար: Այս մասին նա ասել է Երեւանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը: Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ չնայած Հայաստանի եւ իր երկրի միջեւ առկա գերազանց հարաբերություններին՝ անհրաժեշտ է հետեւողականորեն ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության եւ մշակույթի: Կարեն Կարապետյանն էլ ընդգծել է, որ առաջիկայում ՀՀ կառավարությունը տարբեր խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ:Վարչապետը բարձր է գնահատել Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական եւ տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում:Կողմերը կարեւորել են նաեւ Brussels Airlines ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա: Tweet Դիտում՝ 2372