Երեւան, 13 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Կապի եւ տրանսպորտի նախարարությունը քննարկում է “Հայկական երկաթուղիներ” ՓԲԸ կոնցեսիոն կառավարման մի քանի հայտեր: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն այսօր ասել է, որ հայտերը ներկայացվել են Ռուսաստանը, Ղազախստանը, Ֆրանսիան եւ այլ երկրներ ներկայացնող ընկերությունները: Անդրանիկ Մանյուկյան հիշեցրել է, որ ենթակառույցների հետ երկաթուղու վերականգման համար անհրաժեշտ է $170 մլն: Նախարարը նշել է, որ կոնսեցիոն կառավարման փոխանցված երկաթուղին մնալու է Հայաստանի սեփականությունը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ “Ռուսաստանյան երկաթուղիներ” ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը 2006 թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ ՙՌուսաստանի ղեկավարության մակարդակով որոշվում է Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման փոխանցելու հնարավորությունը՚: “Ռուսաստանի ղեկավարության մակարդակով որոշվում է Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման փոխանցելու հնարավորությունը: Տարածաշրջանի զարգացման համար մեծ կարեւորություն ունեցող այդ ռազմավարական խնդիրը վերջերս դիտարկվել է երկրի ղեկավարության մակարդակով”,- ասել էր Վլադիմիր Յակունինը: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նոյեմբերի 30-ին ռուսական “Կոմերսանտ” թերթին տված հարցազրույցում ասել էր, որ հայկական երկաթուղին կոնսեցիոն կառավարման հանձնելու մրցույթի հայտարարումից հետո, “Ռուսաստանյան երկաթգծերը”, ինչպես եւ այլ ընկերություններ, կստանան մասնակցության իրավունք, եւ որեւէ առանձնահատուկ վերաբերմունք առանձին ընկերությունների հանդեպ չի լինելու”: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ Վլադիմիր Յանունինն հայկական երկաթուղու կոնսեցիոն կառավարման մասին առաջին անգամ խոսել էր այս տարվա հոկտեմբերի 12-ին Երեւանում, երբ մասնկացում էր ԱՊՀ, Բալթյան երկրների, Բուլղարիայի եւ Ֆինլանդիայի երկաթուղային տրանսպորտի Խորհրդի նիստին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9290