«Գազպրոմ Արմենիա» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադեւոսյանը, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա»-ի կայքը:«Գազպրոմ» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նախօրեին «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին է ներկայացրել նոր տնօրենին եւ շնորհակալություն հայտնել նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին համատեղ աշխատանքի համար:Ներկայացնելով Հրանտ Թադեւոսյանին՝ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ նա իր աշխատանքային գործունեության տասնյակ տարիներ նվիրել է Հայաստանի գազի ոլորտին: «Գազպրոմ» վարչության նախագահը շնորհավորել է նրան եւ հաջողություններ մաղթել այդ պատասխանատու պաշտոնում:Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության արդյունքներին:«Էլեկտրաէներգետիկայի առումով շարունակում ենք առաջ շարժվել եւ այս ուղղությամբ ունենք մեծ ներուժ, այդ թվում՝ արտահանման համար: Ցանկանում եմ նշել, որ այս առումով «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է վստահ լինել իր տնտեսական ապագայի հարցում»,- ասել է Ալեքսեյ Միլլերը: Tweet Դիտում՝ 3155