ՀՀ-ում «եվրասիական ինտեգրման մեղրամիսն ավարտվել է»

26.10.2016 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում նվազում է հասարակական աջակցությունը  Եվրասիական տնտեսական միությանը:

Այդ մասին վկայում են «Ինտեգրացիոն ծանրաչափ» հարցման արդյունքները, որն անցկացրել է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը:

2016 թ. ԵՏՄ հասարակական աջակցության մակարդակը Հայաստանում 56%-ից նվազել է մինչեւ 46%:

«Եվրասիական ինտեգրման «մեղրամիսն» ավարտվել է: Քաղաքացիները սկսում են գնահատել ընթացիկ իրավիճակը, ինտեգրման արդյունքները եւ դրանց ազդեցությունը իրենց կյանքի վրա», - ասել է կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:

Հարցումը վկայում է, որ Հայաստանում լուրջ անկում է գրանցվել նաեւ Ռուսաստանի՝ որպես բարեկամական երկրի ընկալման առումով. 86%-ից 2015 թ. մինչեւ 69% 2016 թ.:

Դիտում՝ 16757

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW