ԴԱՀԿ-ի կողմից վարչական տուգանքի գանձման գործընթացը կվերանայվի

20.10.2016 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում արդարադատության նախարարին հանձնարարել է վերանայել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) գործունեությունը` վարչական տուգանքի կիրառման մասով:

«Տեւական ժամանակ է`բնակչության շրջանում դժգոհություն կա ԴԱՀԿ գործունեության նկատմամբ, մասնավորապես` ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար վարչական տուգանքի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրների մասով: Օրինակ` քաղաքացին չի ծանուցվում վարչական տուգանքի մասին, սակայն, նրա դրամական միջոցների կամ գույքի վրա արգելանք է դրվում»,- ասել է վարչապետը: Նա արդարադատության նախարարին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն այն դեպքում, երբ ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները:

Արդարադատության նախարարը մեկամսյա ժամկետում նաեւ պետք է ներկայացնի առաջարկություն` հարկադիր կատարողի կողմից պարտապաններին վերջիններիս գույքի վրա կալանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար մեխանիզմների վերաբերյալ, որը, ըստ վարչապետի, կարող է լինել էլեկտրոնային փոստի կամ բջջային հաղորդագրության միջոցներով:

Դիտում՝ 3124
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW