Գյուղական վայրերում տրանսպորտի խնդիրը կկարգավորվի

20.10.2016 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նախարարներին հանձնարարել է մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրանսպորտի հարցը` չսահմանափակվելով միայն Երեւանին մոտ գտնվող գյուղական բնակավայրերով:

«Հանձնարարում եմ ուսումնասիրության ավարտին ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում չի իրականացվում` նշելով դրա պատճառներն ու խնդրի վերջնական կարգավորման վերաբերյալ հստակ առաջարկություններ»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով լիցենզավորման խնդրին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր ընդերքի ոլորտին. էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկայացնել ոլորտում շահագործման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկը` ըստ աշխատանքի տեսակի, թույլտվության շրջանակում ստանձնած պարտավորությունների ցանկն ու դրանց կատարման հավաստիության վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ պայմանագրային պարտավորությունները խախտած ընկերությունների ցանկն ու նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կարգը:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկել է կառավարության ծրագրի հաստատումից հետո անդրադառնալ մինչ օրս տրված հանձնարարականների կատարման ընթացքին, բովանդակությունն ու պատկան մարմինների կարգապահությանը:

Դիտում՝ 3102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW