ID չունեցող անձիք էլեկտրոնային ստորագրություն կստանան

13.10.2016 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ««Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով սահմանվում է նույնականացման քարտ (ID) չունեցող անձանց էլեկտրոնային ստորագրություն տրամադրելու կարգը:

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի ղեկավար Արմեն Եղիազարյանի փոխանցմամբ՝ նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի էլեկտրոնային թվային ստորագրության ակտիվացման կարգը, կսահմանվեն դրույթներ այն մասին, թե նույնականացման քարտ չունեցող անձիք ինչպես կարող են ստանալ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր, հստակ կլինի էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամկետը, ինչպես նաեւ դրա դադարեցման կամ կասեցման հիմքը:

Դիտում՝ 5491

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW