Ադրբեջանի ֆոնդային շուկայի ծավալի աճի դինամիկան 2007 թ. կպահպանվի նախորդ տարվա մակարդակի վրա: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդին, Ադրբեջանի Արժեթղթերի Պետական Հանձնաժողովի նախագահ Գյունդուզ Մամեդովն ասել է, որ այս տարի արագացվելու է ադրբեջանական արժեթղթերի դուրս բերումը արտաքին շուկաներ, ինչպես նաեւ երկրի շրջաններում ֆոնդային շուկայի զարգացումը: Նրա կարծիքով, ադրբեջանական էմիտենտների արժեթղթերի պահանջարկ կլինի Ռուսաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի շուկաներում: Ադրբեջանի Միջազգային բանկն արդեն հայտարարել է իր եվրոբաժնետոմսերի թողարկման մասին, իսկ “Աթաբանկը” մտադիր է իր արժեթղթերը տեղադրել արտասահմանյան շուկաներում: “Մենք ողջունում ենք այդ ցանկություններն ու պատրաստ ենք աջակցել նրանց”,- նշել է Գյունդուզ Մամեդովը: Անցած տարի ադրբեջանական արժեթղթերն առաջին անգամ տեղադրվեցին արտասահմանյան շուկայում` MKT Istehsalat ընկերությունը Լատվիայում տեղաբաշխեց իր բաժնետոմսերը` $5 մլն չափով: Tweet Դիտում՝ 8331