Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, այսօրվանից սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը: «2015թ. մեկնարկած ծրագիրն ուղղված է Հայաստանում օրգանական արտադրանքի շուկայի զարգացմանն ու արտահանման խթանմանը՝ նախատեսված բոլոր այն փոքր եւ միջին տնտեսությունների համար, որոնք հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ նոյեմբերի 7-ը բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտը, լրացնելուց հետո այն ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին: Հավաստագրման համար դիմած մասնակիցների ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակում կանցնի փորձագիտական գնահատում, եւ արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության ֆինանսական աջակցությամբ կստանան օրգանական սերտիֆիկացում: Բանկում տեղեկացրել են, 2015-2016 թթ. իրականացված «Օրգանական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագրի շրջանակում սերտիֆիկացվել է 4 ընկերություն: Tweet Դիտում՝ 6026