Սեպտեմբերին գները դրսեւորել են աճի միտում

07.10.2016 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է գների աճ՝ 0,1%-ի չափով. սա գնաճի առաջին դեպքն է վերջին 8 ամիսների համար:

Միաժամանակ, սպառողական գները 2015թ. սեպտեմբերի համեմատ նվազել են 1,9%-ով:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների շուկայում սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0,3% գնանկում, որի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի 4,8%-ով էժանացումը:

Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 19% գնանկում:

Կաթնամթերքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 4,3%-ով, իսկ 2016թ. օգոստոսի համեմատ՝ 0,5%-ով:

Մսամթերքը 2015թ. սեպտեմբերի համեմատ էժանացել է 4,1%-ով, իսկ 2016թ. օգոստոսի համեմատ՝ 0,2%-ով:

2016թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոյի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի 0,1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 2%, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ`1% գնաճ:

Ձվի հանրապետական միջին գինը սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 15,5%-ով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 1%-ով:

Շաքարավազի գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 9,8%-ով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 4,6%-ով:

2016թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկնամթերքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի՝ համապատասխանաբար 0,3% եւ 0,4% գնաճ, իսկ այլ մթերքի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ոչ պարենային ապրանքների ՀՀ շուկայում սեպտեմբերին արձանագրվել է գնաճ 0,2%-ի չափով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,6%-ով:

2016թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ:

Դիտում՝ 3452
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW